суббота, 29 сентября 2012 г.

ՏԵՂԵԿԱՏՈՒ # 2 - «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»

 


«Երաշխիք» ՔՀԿ ՀԿ-ն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»-ը, որի  նպատակն է աջակցել Շիրակի մարզի երիտասարդական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և երիտասարդ ոչ ֆորմալ լիդերների քաղաքացիական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, տեղում երիտասարդական ծրագրեր և ռազմավարություններ մշակելուն, նպաստել համայնքներում որոշումների ընդունման և զարգացման պրոցեսներում նրանց ակտիվ մասնակցությանը և քաղաքականության մեջ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ինտեգրմանը:

     Սեպտեմբերի 11-ին իրա­կանացվեց սեմինար-վարժանքի  երկրորդ պարապմունքը:

Բոլոր մասնակիցները ժամը 15:00-ից շուտ արդեն հավաքված էին Սուրբ Թարգմանչած անվան թիվ 30 միջն.դպրոցի բակում, որը վկայում էր վարժանքներում մասնակիցների հետաքրքրվածության մա­սին:
       Սեմինար-վարժանքը մեկնարկեց ծրագրի համակարգող Արմինե Պետրոսյանը իր ողջույնի խոսքով: Ողջունելով մասնակիցներին նա առաջարկեց մշակել ներխմբային կանոնակարգ: Այնուհետև ներկայացրեց սեմինար-վարժանքի թեման և սեմինարավար Թերեզա Խաչատրյանին:
        Թ.Խաչատրյանը մասնակիցների շրջանում անցկացնելով ակնթարթային (բլից) հարցում`ստուգեց նրանց տեղեկացվածության աստիճանը դասավանդվող թեմայի վերաբերյալ: Ապա սլայդների միջոցով հանգամանգալից ներկայացրեց «Համայնքի երիտասարդության առաջնային կարիքների վերլուծություն և գնահատում» թեման` կիրառելով մի շարք վարժություններ ինչպիսիք էին` օդապարիկի և անհատի կարիքների և նպատակների նույնականացում վարժությունները:
      Խմբի յուրաքանչյուր մասնակից ակտիվորեն մասնակցում էին սեմինար-վարժանքին` հետևելով սեմինարավարի բոլոր ցուցումներին:

    Օրը բարեհաջող ու արդյունավետ էր ոչ միայն մասնակիցների, այլև փորձագետի և կազմակերիչների համար:

0 коммент.:

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan