суббота, 29 сентября 2012 г.

ՏԵՂԵԿԱՏՈՒ #1 - «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»

 

 «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ-ն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»-ը, որի  նպատակն է աջակցել Շիրակի մարզի երիտասարդական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և երիտասարդ ոչ ֆորմալ լիդերների քաղաքացիական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, տեղում երիտասարդական ծրագրեր և ռազմավարություններ մշակելուն, նպաստել համայնքներում որոշումների ընդունման և զարգացման պրոցեսներում նրանց ակտիվ մասնակցությանը և քաղաքականության մեջ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ինտեգրմանը:
Ս/թ սեպտեմբերի 10-ին Ջ.Բայրոնի անվ. թիվ 20 միջն. դպրոցում  մեկնարկեց սեմինար-վարժանքների առաջին օրը` «Երիտասարդների դերը համայնքային զարգացման գործընթացում»  և «Կամավորություն» թեմաներով :
Ծրագրի ղեկավար Արաքսյա Պողոսյանը, ինչպես նաև սեմինարավարներ Ա.Սուքիասյանը և Ա.Մելիքջանյանը ողջունեցին  ու շնորհավորեցին մասնակիցներին ծրագրում ընդգրկվելու առիթով: Այնուհետև մանրամասն ներկայացվեց տեղեկատվություն ծրագրի նպատակի, խնդիրների, ՏԻՄ-ի և միջազգային կազմակերպությունների հետ սպասվող հետագա հանդիպում-քննարկումների վերաբերյալ: Ա.Պողոսյանը հավելեց, որ յուրաքանչյուր մասնակից, ելնելով իր համայնքի հիմնախնդիրներից, սեմինար-վարժանքի ավարտից հետո կկարողանա ներկայացնել դրամաշնորհային ծրագիր, որը հայտարարվելու է «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ-ի կողմից:
Ա.Սուքիասյանը ինտերակտիվ մեթոդով անցկացրեց մասնակիցների ծանոթացումը, որից հետո սահուն  կերպով անցում կատարեց իր թեմայի ներկայացմանը: Խոսվեց երիտասարդության, նրա իրավունքների, հասարակությունում նրանց տեղի ու դերի, ինչպես նաև սերունդների բախման մասին:
Այնուհետև Ա.Մելիքջանյանը «Կամավորություն» թեմայի շրջանակներում, ներկայացրեց մասնակիցներին կամավորի տեղի, դերի և համայնքում նշանակության մասին, ինչպես նաև տրամադրեց տեղեկատվություն Եվրոպական կամավորական ծրագրերի առկայության և կանոնակարգի վերաբերյալ: Թեմային ներկայացման ավարտից հետո  մասնակցիներից շատերը ցանկություն հայտնեցին անդամագրվել որպես կամավոր: Իսկ դա արդեն մեծ ձեռքբերում էր:
Այդ օրը ներկա էր նաև խաղաղության կորպուսի կամավոր Բրայն Ուիլսոնը, ով կազմակրպիչների խնդրանքով պիտի հնարավորինս հակիրճ ներկայացներ իրեն:  Բրայնը ներկայացրերց նաև այն բոլոր դրդապատճառները, որոնք շահագրգռեցին իրեն գալ Հայաստան և սկսել  կամավորական աշխատանքը:
Օրը կարելի է համարել ստացված բոլորի համար, և՛ մասնակիցների, և՛ սեմինարավարների, և՛ կազմակերպիչների:

Մանրամասն տեղեկությունների համար

*   Հայաստան 3121, Շիրակի մարզԳյումրի, Գ.Նժդեհի 223/051 ( +374 (0) 60 47 89 89; 37 89 89; +374 (0) 312 3 89 89




0 коммент.:

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan