понедельник, 1 октября 2012 г.

ՏԵՂԵԿԱՏՈՒ # 4 - Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր

 
Հերթական սեմինար-վարժանքի բացման և մասնակիցներին  ողջույնի խոսք ասեց «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Ինչպես մշակել դրամաշնորհային ծրագրերբյուջեի կազմում» թեմայի փորձագետ Ս.Գաբրիելյանը:

Մինչ թեմային անցնելը, սեմինարավարը ինտերակտիվ աշխատանքի մեթոդով պարզեց մասնակիցների ակնկալիքներն ու վախերը` կապված դասընթացի հետ

Այնուհետև թիմային աշխատանքի միջոցով փորձեց պարզել մասնակիցների նախնական տեղեկացվածության մակարդակը թեմայի  վերաբերյալ, որից հետո անցում կատարեց բուն  թեմայի ներկայացմանը:

Երիտասարդները  շահագրգռված էին ձեռք բերել գիտելիքներ դրամաշնորհներ գրելու հմտությունների մասին, որոնք շատ կարևոր և առաջնային էին իրենց համայնքներում կիրառելու համար:


суббота, 29 сентября 2012 г.

ՏԵՂԵԿԱՏՈՒ # 3 - «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»

  



Համայնքային երիտասարդների զարգացման ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 25-ին Գյումրու «Սուրբ Թարգմանչաց» թիվ 30 միջն. դպրոցում կազմակերպվեց  «Կազմակերպությունների ռազմավարության մշակում» սեմինար-վարժանքը, որը անցկացնում էր ԵՀԱԿ ՀԿ-ի փորձագետ Ա.Սուքիասյանը:
Սեմինար-վարժանքը սկսվեց ոչ սովորականի պես` ավելի ուրախ և թարմ լիցքերով խանդավառված:
Այս անգամ սեմինարավարը օգտագործելով տարրատեսակ միջոցներ կարողացավ մասնակիցներից յուրաքանչյուրին ներգրավել հարցադրմանը, քննարկամանը, կարծիքների արտահայտմանը, տարբերակների ներկայացմանը և դրանց մեկնաբանմանը: Բոլորը անխտիր առանց բացառությունների մասնակցում էին սեմինարավարի կողմից ներկայացված առաջադրանքներին:
Օրվա ավարտին, սեմինարավարը ընդհանրացնելով ուսուցման արդյունքները, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ակտիվ մասնակցության համար:

Մանրամասն տեղեկությունների համար
* Հայաստան 3121, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 223/051
( +374 (0) 60 47 89 89; 37 89 89; +374 (0) 312 3 89 89
 E-mail: guarantee.ngo@gmail.com /  www.guarantee.ngo.blogspot.com

ՏԵՂԵԿԱՏՈՒ # 2 - «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»

 


«Երաշխիք» ՔՀԿ ՀԿ-ն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»-ը, որի  նպատակն է աջակցել Շիրակի մարզի երիտասարդական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և երիտասարդ ոչ ֆորմալ լիդերների քաղաքացիական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, տեղում երիտասարդական ծրագրեր և ռազմավարություններ մշակելուն, նպաստել համայնքներում որոշումների ընդունման և զարգացման պրոցեսներում նրանց ակտիվ մասնակցությանը և քաղաքականության մեջ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ինտեգրմանը:

     Սեպտեմբերի 11-ին իրա­կանացվեց սեմինար-վարժանքի  երկրորդ պարապմունքը:

Բոլոր մասնակիցները ժամը 15:00-ից շուտ արդեն հավաքված էին Սուրբ Թարգմանչած անվան թիվ 30 միջն.դպրոցի բակում, որը վկայում էր վարժանքներում մասնակիցների հետաքրքրվածության մա­սին:
       Սեմինար-վարժանքը մեկնարկեց ծրագրի համակարգող Արմինե Պետրոսյանը իր ողջույնի խոսքով: Ողջունելով մասնակիցներին նա առաջարկեց մշակել ներխմբային կանոնակարգ: Այնուհետև ներկայացրեց սեմինար-վարժանքի թեման և սեմինարավար Թերեզա Խաչատրյանին:
        Թ.Խաչատրյանը մասնակիցների շրջանում անցկացնելով ակնթարթային (բլից) հարցում`ստուգեց նրանց տեղեկացվածության աստիճանը դասավանդվող թեմայի վերաբերյալ: Ապա սլայդների միջոցով հանգամանգալից ներկայացրեց «Համայնքի երիտասարդության առաջնային կարիքների վերլուծություն և գնահատում» թեման` կիրառելով մի շարք վարժություններ ինչպիսիք էին` օդապարիկի և անհատի կարիքների և նպատակների նույնականացում վարժությունները:
      Խմբի յուրաքանչյուր մասնակից ակտիվորեն մասնակցում էին սեմինար-վարժանքին` հետևելով սեմինարավարի բոլոր ցուցումներին:

    Օրը բարեհաջող ու արդյունավետ էր ոչ միայն մասնակիցների, այլև փորձագետի և կազմակերիչների համար:

ՏԵՂԵԿԱՏՈՒ #1 - «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»

 

 «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ-ն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 1-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Համայնքային երիտասարդների զարգացման ծրագիր»-ը, որի  նպատակն է աջակցել Շիրակի մարզի երիտասարդական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և երիտասարդ ոչ ֆորմալ լիդերների քաղաքացիական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, տեղում երիտասարդական ծրագրեր և ռազմավարություններ մշակելուն, նպաստել համայնքներում որոշումների ընդունման և զարգացման պրոցեսներում նրանց ակտիվ մասնակցությանը և քաղաքականության մեջ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ինտեգրմանը:
Ս/թ սեպտեմբերի 10-ին Ջ.Բայրոնի անվ. թիվ 20 միջն. դպրոցում  մեկնարկեց սեմինար-վարժանքների առաջին օրը` «Երիտասարդների դերը համայնքային զարգացման գործընթացում»  և «Կամավորություն» թեմաներով :
Ծրագրի ղեկավար Արաքսյա Պողոսյանը, ինչպես նաև սեմինարավարներ Ա.Սուքիասյանը և Ա.Մելիքջանյանը ողջունեցին  ու շնորհավորեցին մասնակիցներին ծրագրում ընդգրկվելու առիթով: Այնուհետև մանրամասն ներկայացվեց տեղեկատվություն ծրագրի նպատակի, խնդիրների, ՏԻՄ-ի և միջազգային կազմակերպությունների հետ սպասվող հետագա հանդիպում-քննարկումների վերաբերյալ: Ա.Պողոսյանը հավելեց, որ յուրաքանչյուր մասնակից, ելնելով իր համայնքի հիմնախնդիրներից, սեմինար-վարժանքի ավարտից հետո կկարողանա ներկայացնել դրամաշնորհային ծրագիր, որը հայտարարվելու է «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ-ի կողմից:
Ա.Սուքիասյանը ինտերակտիվ մեթոդով անցկացրեց մասնակիցների ծանոթացումը, որից հետո սահուն  կերպով անցում կատարեց իր թեմայի ներկայացմանը: Խոսվեց երիտասարդության, նրա իրավունքների, հասարակությունում նրանց տեղի ու դերի, ինչպես նաև սերունդների բախման մասին:
Այնուհետև Ա.Մելիքջանյանը «Կամավորություն» թեմայի շրջանակներում, ներկայացրեց մասնակիցներին կամավորի տեղի, դերի և համայնքում նշանակության մասին, ինչպես նաև տրամադրեց տեղեկատվություն Եվրոպական կամավորական ծրագրերի առկայության և կանոնակարգի վերաբերյալ: Թեմային ներկայացման ավարտից հետո  մասնակցիներից շատերը ցանկություն հայտնեցին անդամագրվել որպես կամավոր: Իսկ դա արդեն մեծ ձեռքբերում էր:
Այդ օրը ներկա էր նաև խաղաղության կորպուսի կամավոր Բրայն Ուիլսոնը, ով կազմակրպիչների խնդրանքով պիտի հնարավորինս հակիրճ ներկայացներ իրեն:  Բրայնը ներկայացրերց նաև այն բոլոր դրդապատճառները, որոնք շահագրգռեցին իրեն գալ Հայաստան և սկսել  կամավորական աշխատանքը:
Օրը կարելի է համարել ստացված բոլորի համար, և՛ մասնակիցների, և՛ սեմինարավարների, և՛ կազմակերպիչների:

Մանրամասն տեղեկությունների համար

*   Հայաստան 3121, Շիրակի մարզԳյումրի, Գ.Նժդեհի 223/051 ( +374 (0) 60 47 89 89; 37 89 89; +374 (0) 312 3 89 89




Related Posts Plugin for WordPress, Blogger...

 
Design by Artush Rushanyan