Նպատակ և խնդիրներ

  •          Նպաստել քաղաքացիական հասարա­կության կայացմանն ու զարգացմանը, աջակցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության գծով Հելսինկյան համաձայնագրի 1975թ-ի եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կողմից 1948թ-ին ընդունված Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի իրականացմանը և դրանց շրջանակներում ընդունված միջազգային համաձայնագրերին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության այլ միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
  •          աջակցել անօրինական միգրացիայի նվազեցմանը ազգաբընակչության շրջանում և հետվերադարձողների / փախստա­կանների ինտեգրմանը հասարակության մեջ,
  •          աջակցել համատիրությունների զարգաց­մանը,
  •          աջակցել տեղական ու միջազգային կազմակերպություններին՝ հումանիտար օգնության բաշխման և հումանիտար ու ֆինանսական ծրագրերի առնչությամբ մոնիտորինգ իրականացնելու աշխա­տանքներում, աջակցել գերիների ընտանիքներին և պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը,
  •          պայքարել տարբեր տեսակի խտրականու­թյունների ու խոշտանգումների դեմ,
  •          համագործակցելով պետական և միջազգային կազմակերպությունների հետ կարգավորել գերիների հետ վերադարձման խնդիրները և աջակցել նրանց վերաինտեգրմանը:
  •          աջակցել հասարակության կրթական, ինտելեկտուալ, մարզական խնդիրների լուծմանը:
  •          աշխատանքներ տանել քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքներն ու շահերը պաշտպանելու ուղղությամբ,
  •          ստեղծել կազմակերպություններին ու անհատ քաղաքացիներին հետաքրքրող հարցերի տեղեկատվական ծառայություններ,
  •          իրականացնել բնապահպանական ու առողջապահական խնդիրների վերլու­ծության և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ,
  •          համագործակցել պետական ու ոչ պետական կազմակերպությունների և կառույցների հետ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս,
  •          ակտիվ մասնակցություն ունենալ Հայաս­տանում և Հայաստանից դուրս քաղաքա­ցիական նախաձեռնությունների ոլորտում, կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ և այլ հանդիպումներ,
  •          իրականացնել կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունե­ություն:

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan