среда, 29 августа 2012 г.


«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ»

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն  ՀԿ-ն Գյումրիում, Մարալիկում և Արթիկում կազմակերպում է  5-օրյա սեմինար-վարժանք 16-30 տարեկան երիտասարդների և երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Դասավանդվող թեմաներն են`

·        «Երիտասարդների դերը համայնքային զարգացման գործընթացում»,

·         «Ինչպես մշակել դրամաշնորհային ծրագրեր և բյուջե»,

·         «Կազմակերպությունների ռազմավարության մշակում»,

·        «Երիտասարդական ծրագրերի և գաղափարների ուրվագծում և պլանավորում»,

·        «Համայնքի երիտասարդության առաջնային կարիքների վերլուծություն և գնահատում»:

Մասնակիցների ընտրությունը կանցկացվի 2 փուլով. նախընտրական փուլում երիտասարդները կլրացնեն հարցաթերթիկներ, որից հետո այն դիմորդները, ովքեր կհաղթահարեն նախընտրական փուլը, կմասնակցեն վերջնական փուլին`հարցազրույցին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ գործող երիտասարդական ծրագրեր իրականացնող տեղական/միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հանդիպում-քննարկում ՏԻՄ-երի ղեկավարների հետ:

Ծրագրի ավարտին կհայտարարվի փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 25-ը:

Եթե Դուք ցանկանում եք մասնակցել  սեմինար վարժանքին, ապա կարող եք դիմել
«Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ E-mail: guarantee.ngo@gmail.com;  հեռ. (060) 37 89 89:

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan