воскресенье, 13 мая 2012 г.

Մամլո հաղորդագրություն


Հայաստան, Գյումրի                                                         12.05.2012


«Պատրաստություն և արձագանք արտակարգ իրավիճակներին»

Նախահոսպիտալային բժշկական հնգօրյա սեմինար-վարժանք ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության, փրկարարական,  քաղաքային և մարզային կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար

Ս/թ մայիսի 12-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ նախահոսպիտալային բժշկական սեմինար-վարժանքի առաջին դասընթացը` ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության, փրկարարական,  քաղաքային և մարզային կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար:

Սեմինար-վարժանքը կազմակերպվել է «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած «Գլոբալ Միսիոն Ռեդինիս» կազմակերպության նախաձեռնությամբ` համագործակցելով «Նոր Սերունդ» ՀԿ-ի հետ:

Սեմինար-վարժանքը անցկացնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Գլոբալ Միսիոն Ռեդինիս» կազմակերպության մասնագետները, ովքեր փորձում էին աջակցել մասնակիցների ուսուցմանը արտակարգ իրավիճակների և դրանց ղեկավարման նոր մեթոդների մասին:

Սեմինար-վարժանքի առաջին օրը մասնակիցները ծանոթացան արյունահոսության և շնչառական կանգի, արյունահոսության դադարեցման մեթոդների, ներքին արյունահոսության, գիտակցության կորստի, առաջին բուժճգնության, սիրտ-թոքային վերակենդանացման, ուղեղի բջիջների մահի, ոսկրամկանային վնասվածքների թեմաներին:

Տեսական աշխատանքից հետո մասնակիցներին հնարավորություն տրվեց այն կիրառել գործնականում:

суббота, 12 мая 2012 г.

Մամլո հաղորդագրություն /


Հայաստան, Գյումրի                                                        11.05.2012

«Պատրաստություն և արձագանք արտակարգ իրավիճակներին»

Նախահոսպիտալային բժշկական հնգօրյա սեմինար-վարժանք ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության, փրկարարական,  քաղաքային և մարզային կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար

Ս/թ մայիսի 11-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ նախահոսպիտալային բժշկական սեմինար-վարժանքի առաջին դասընթացը` ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության, փրկարարական,  քաղաքային և մարզային կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար:

Սեմինար-վարժանքը կազմակերպվել է «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած «Գլոբալ Միսիոն Ռեդինիս» կազմակերպության նախաձեռնությամբ` համագործակցելով «Նոր Սերունդ» ՀԿ-ի հետ:

Սեմինար-վարժանքը անցկացնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Գլոբալ Միսիոն Ռեդինիս» կազմակերպության մասնագետները, ովքեր փորձում էին աջակցել մասնակիցների ուսուցմանը արտակարգ իրավիճակների և դրանց ղեկավարման նոր մեթոդների մասին:

Սեմինար-վարժանքի առաջին օրը մասնակիցները ծանոթացան մարդու մարմնի, կառուցվածքի, կյանքի նշանների, դրանց վեց հիմնական չափորոշիչների, վնասվածքի 8 նշանի թեմաներին:
Տեսական աշխատանքից հետո մասնակիցներին հնարավորություն տրվեց այն կիրառել գործնականում:

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan