Հայաստան, Գյումրի 12.05.2012
«Պատրաստություն և արձագանք արտակարգ իրավիճակներին»
Նախահոսպիտալային բժշկական հնգօրյա սեմինար-վարժանք ՀՀ Շիրակի մարզի
ոստիկանության, փրկարարական, քաղաքային և մարզային
կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար
Ս/թ
մայիսի 12-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ նախահոսպիտալային
բժշկական սեմինար-վարժանքի առաջին դասընթացը` ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության, փրկարարական, քաղաքային և մարզային կառույցների, ՀԿ-ների, ինչպես
նաև Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար:
Սեմինար-վարժանքը
կազմակերպվել է «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ի և Ամերիկայի Միացյալ
Նահանգներից ժամանած «Գլոբալ Միսիոն Ռեդինիս» կազմակերպության նախաձեռնությամբ` համագործակցելով
«Նոր Սերունդ» ՀԿ-ի հետ:
Սեմինար-վարժանքը
անցկացնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Գլոբալ Միսիոն Ռեդինիս» կազմակերպության
մասնագետները, ովքեր փորձում էին աջակցել մասնակիցների ուսուցմանը արտակարգ իրավիճակների
և դրանց ղեկավարման նոր մեթոդների մասին:
Սեմինար-վարժանքի
առաջին օրը մասնակիցները ծանոթացան արյունահոսության և շնչառական կանգի, արյունահոսության դադարեցման մեթոդների, ներքին արյունահոսության,
գիտակցության կորստի,
առաջին բուժճգնության,
սիրտ-թոքային վերակենդանացման, ուղեղի բջիջների մահի, ոսկրամկանային վնասվածքների թեմաներին:
Տեսական աշխատանքից հետո մասնակիցներին
հնարավորություն տրվեց այն կիրառել գործնականում:
0 коммент.:
Добавлять новые комментарии запрещено.