Հայաստան, Գյումրի 11.05.2012
«Պատրաստություն և արձագանք արտակարգ իրավիճակներին»
Նախահոսպիտալային բժշկական հնգօրյա
սեմինար-վարժանք ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության, փրկարարական, քաղաքային և մարզային կառույցների, ՀԿ-ների, ինչպես
նաև Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար
Ս/թ մայիսի 11-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ում
տեղի ունեցավ նախահոսպիտալային բժշկական սեմինար-վարժանքի առաջին դասընթացը` ՀՀ Շիրակի
մարզի ոստիկանության, փրկարարական, քաղաքային
և մարզային կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների
համար:
Սեմինար-վարժանքը կազմակերպվել է «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության
Կենտրոն ՀԿ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած «Գլոբալ Միսիոն Ռեդինիս» կազմակերպության
նախաձեռնությամբ` համագործակցելով «Նոր Սերունդ» ՀԿ-ի հետ:
Սեմինար-վարժանքը անցկացնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների
«Գլոբալ Միսիոն Ռեդինիս» կազմակերպության մասնագետները, ովքեր փորձում էին աջակցել
մասնակիցների ուսուցմանը արտակարգ իրավիճակների և դրանց ղեկավարման նոր մեթոդների մասին:
Սեմինար-վարժանքի առաջին օրը մասնակիցները ծանոթացան մարդու մարմնի,
կառուցվածքի, կյանքի նշանների, դրանց վեց հիմնական չափորոշիչների, վնասվածքի 8 նշանի
թեմաներին:
Տեսական աշխատանքից հետո մասնակիցներին
հնարավորություն տրվեց այն կիրառել գործնականում:
0 коммент.:
Отправить комментарий