четверг, 19 мая 2011 г.

Միգրացիոն սեմինար-դասընթաց

Ս/թ ապրիլի 26-ին, ապրիլի 28-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին և մայիսի 10-ին Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Ա.Մինասյանը միգրացիայի վերաբերյալ դասընթաց է անցկացրել Շիրակի մարզի 5 համայնքներում:
Դասընթացների ընթացքում պատանիների հետ անցկացվեց միգրացիայի վերաբերյալ ինտերեկատիվ խաղ: Նախ պատանիները բաժանվեցին խմբերի: Յուրաքանչյուր խումբ պետք է կազմեր մի պետություն, որը պետք է ունենար դրոշ, զինանշան, օրհներգ և սահմանադրություն: Յուրաքանչյուր խմբի տրվեցին հանձնարարություններ, որոնք նպատակ ունեին բարձրացնել նրանց տեղեկացվածության մակարդակը օրինական և անօրինական միգրացիայի վերաբերյալ: Խաղի ընթացքում տրված հարցերը ցույց տվեցին, որ երեխաներն ունեին թերի կամ սխալ գիտելիքներ օրինական և անօրինական միգրացիայի հետևանքների մասին, ուստի նրանց գիտելիքներն ավելի ամրապնդելու համար անցկացրեցի բացատրական աշխատանքներ միգրացիայի վերաբերյալ: Եվ վերջնական հարցաշարով պարզեցի, թե ինչքանով փոխվեցին նրանց պատկերացումները օրինական և անօրինական միգրացիայի հետևանքների մասին:  Խաղի բուն նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկության մակարդակը միգրացիայի ոլորտում: Բուռն ու ակտիվ քննարկումները ցույց տվեցին, որ խաղը իրագործեց իր նպատակը և հասավ իր դեմ դրված խնդիրների լուծմանը:
Դասընթացները կազմկերպվել էին Գյումրու թիվ 2-րդ դպրոցում, Ազատանի միջն. դպրոցում,  Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, Մարալիկի 2-րդ միջն. դպրոցում, Աշոցքի Միքայել Նալբանդյանի անվան միջն. դպրոցում:
Դասընթացներին մասնակցեցին վերը նշված դպրոցների ավարտական դասարանների 160 սաները:

0 коммент.:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan