понедельник, 2 мая 2011 г.

Պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության դրամաշնորհային ծրագիր

Ապրիլի 26, 2011թ.

Երևան
 Դիմում-հայտ ներկայացնելու հրավեր

 Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, իրավաբանական անձանց միություններ) մասնակցելու իր` պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության դրամաշնորհային ծրագրին:
Քաունթերփարթ ինթերնեշնլը միջազգային հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է համայնքների և քաղաքացիների հետ ամբողջ աշխարհում` կայուն լուծումներ առաջարկելով համընդհանուր մարտահրավերների համար:
Այս դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» քառամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և տեղական մակարդակներում աջակցել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին` ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարման խրախուսմանը զուգընթաց, որոնք էլ կհանգեցնեն ավելի ժողովրդավարական հասարակության հաստատմանը: 
Այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարձրացնել պետական մարմինների գործունեության թափանցիկությունը, նպաստել հաշվետվողականությանը և քաղաքացիների խնդիրներին արձագանքմանը:

0 коммент.:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan