среда, 13 апреля 2011 г.

Ցանցերի ինստիտուցիոնալ աջակցության դրամաշնորհային ծրագրի մրցույթին մասնակցելու հետաքրքրության նամակ ներկայացնելու հրավեր

Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության ցանցերին/կոալիցիաներին ներկայացնելու հետաքրքրության նամակ իր` Ցանցերի ինստիտուցիոնալ աջակցության (ՑԻԱ) դրամաշնորհային ծրագրի մրցույթին մասնակցելու համար: ՑԻԱ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» քառամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և տեղական մակարդակներում աջակցել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին` ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարման խրախուսմանը զուգընթաց, որոնք էլ կհանգեցնեն ավելի ժողովրդավարական հասարակության հաստատմանը:
            Քաունթերփարթը նպատակ ունի մրցութային կարգով ընտրել քաղաքացիական հասարակության ցանցեր/կոալիցիաներ, որոնց կշնորհվեն դրամաշնորհներ.
·        իրենց ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և
·        իրենց երկարաժամկետ ռազմավարությանը և առաքելությանը համապատասխան համատեղ նախաձեռնությունների իրականացման համար:
            Ցանցերի ինստիտուցիոնալ աջակցության դրամաշնորհների նպատակն է նպաստել թեմատիկ ցանցերի զարգացմանը և զարգացնել դրանց ինստիտուցիոնալ կարողությունները` ցանցի բոլոր անդամներին համակարգող քարտուղարության աջակցելու միջոցով: Այս դրամաշնորհները կոչված են հնարավորություն ընձեռելու համապատասխան ցանցերին/ կոալիցիաներին տեղեկատվության փոխանակման, համատեղ պլանավորման և ծրագրերի համատեղ մշակման միջոցով հասնել իրենց ընդհանուր նպատակներին:
Հետաքրքրության նամակներ կարող են ներկայացնել քաղաքացիական հասարակության ցանցերի/կոալիցիաների աշխատանքները համակարգող կազմակերպությունները/ քարտուղարությունը:
Հետաքրքրության նամակները պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն լեզուներով, և ընդգրկեն հետևյալ տեղեկությունները`     
1.      ցանցի/կոալիցիայի անվանումը և հապավումը (եթե կիրառվում է),
2.      ցանցի/կոալիցիայի աշխատանքները համակարգող կազմակերպության/քարտուղարության կոնտակտային տվյալները (իրավաբանական հասցեն, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, վեբ կայքի հասցեն (եթե առկա է)), 
3.      ցանցի/կոալիցիայի աշխատանքները համակարգող կազմակերպության/քարտուղարության ներկայացուցչի անունը և պաշտոնը,
4.      հիմնադրման ամսաթիվը,
5.      անդամ կազմակերպությունների ցանկը,
6.      հակիրճ տեղեկատվություն (առավելագույնը  2 էջի սահմաններում) ստորև թվարկված կետերի վերաբերյալ`
         ցանցի/կոալիցիայի նախապատմություն (ներառյալ տեղեկատվություն դոնորների կողմից ցանցին/կոալիցիային տրամադրված օժանդակության վերաբերյալ),
         ցանցի/կոալիցիայի առաքելությունը և նպատակները,
         ցանցի/կոալիցիայի երկարաժամկետ ռազմավարությունը,
         ցանցի/կոալիցիայի անդամության ընդլայնման ռազմավարությունը,
         պահանջվող աջակցության տեսակները (օրինակ` տեխնիկական աջակցություն, մարդկային ռեսուրսների կարողությունների բարձրացում) և բացատրություն, թե ինչպես կարող է ազդել տրամադրված աջակցությունը ցանցի/կոալիցիայի նպատակների իրագործման վրա,
         Քաունթերփարթից պահանջվող մոտավոր բյուջեն և ցանցի/կոալիցիայի ներդրման չափը:
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախնական փուլը կտևի 2011 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: 2011 թվականից հետո հավելյալ դրամաշնորհների տրամադրումը պայմանավորվելու է դրամաշնորհի հաջող կատարմամբ և համապատասխան ֆինանսավորման առկայությամբ:
                                
Ընտրությունն իրականացվելու է ըստ հետևյալ ընթացակարգի`

1.      Հետաքրքրության նամակները կքննարկվեն Քաունթերփարթի կողմից` ընտրելու այն ցանցերին/կոալիցիաներին, որոնք ունեն համապատասխան ծրագրային և ինստիտուցիոնալ կարողություններ Քաունթերփարթի քաղաքացիական հասարակության ցանցային գործընկեր դառնալու համար: Ցանցերի/կոալիցիաների նախնական ցանկը կհաստատվի ընտրող հանձնաժողովի կողմից:
2.      Մանրամասն դիմում-հայտ ներկայացնելու հրավերը կուղարկվի միայն երկրորդ փուլն անցած կազմակերպություններին:
3.      Երկրորդ փուլում  դիմում-հայտերը կքննարկվեն  և կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից: Ընտրված ցանցերի/կոալիցիաների հետ կկնքվեն պայմանագրեր:

            Հետաքրքրության նամակի մեկ տպագիր և մեկ էլեկտրոնային տարբերակը պետք է ներկայացվի Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն հայերեն ԿԱՄ անգլերեն լեզուներով`  ստորագրված և կնքված ցանցի/կոալիցիայի աշխատանքները համակարգող կազմակերպության/քարտուղարության իրավասու ներկայացուցչի կողմից, մինչև 2011 թվականի ապրիլի 15-ը, ժամը 15:00: Ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվի:

Հետաքրքրության նամակները և կցված փաստաթղթերը ետ չեն վերադարձվի:

Հետաքրքրության նամակները ընդունվում են հետևյալ հասցեով`

Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակ
Դեմիրճյան 62, Երևան, Հայաստան
Հեռ/ֆաքս: (374 10) 519027, 519024, 529034

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերով դիմել Քաունթերփարթի փոքր դրամաշնորհների ղեկավար Անի Մելիքյանին վերոնշյալ հեռախոսահամարներով` կամ ani@counterpart.am հասցեով:

Ուշադրություն`  hետաքրքրության նամակի ներկայացումը դեռևս չի նշանակում, որ Քաունթերփարթն անպատճառ կֆինանսավորի այն, ինչպես նաև չի ենթադրում, որ Քաունթերփարթը  կհոգա դրա նախապատրաստման և ներկայացման համար կատարված ծախսերը:

0 коммент.:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan