среда, 13 апреля 2011 г.

Հանրային քաղաքականության մշտադիտարկման և բարեփոխման դրամաշնորհային ծրագիր

Հանրային քաղաքականության մշտադիտարկման և բարեփոխման (ՀՔՄԲ) դրամաշնորհային ծրագիր
Դիմում-հայտ ներկայացնելու հրավեր
Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցելու իր` Հանրային քաղաքականության մշտադիտարկման և բարեփոխման դրամաշնորհային ծրագրին:
ՀՔՄԲ դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության փորձառու կազմակերպություններին` իրենց շահերի պաշտպանության նպատակների շրջանակներում ազգային մակարդակում իրականացնելու իրենց նախաձեռնությունները և քարոզարշավները: Այս դրամաշնորհի շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները` շահագրգիռ քաղաքացիների խմբերի ակտիվ մասնակցությամբ, կարող են մշտադիտարկել հանրային քաղաքականությունների/կանոնակարգերի/օրենքների կիրարկման գործընթացները, հանրային ծառայություններ մատուցողների որակը և քարոզարշավներ իրականացնել ուղղված համապատասխան քաղաքականությունների/կանոնակարգերի/օրենքների կամ դրանց կիրարկման բարելավմանը: Ծրագրերը կարող են, սակայն պարտադիր չէ, որ վերաբերեն հետևյալ ոլորտներին`
  • օրենսդրական գործընթացների մշտադիտարկում, քվեարկությունների արդյունքների մշտադիտարկում,
  • պետական բյուջեի կատարողականի մշտադիտարկում, բյուջեի վերլուծություն և բյուջետային լսումներ,
  • սոցիալական աուդիտներ` կանոնավոր մշտադիտարկման միջոցով և շահառուների կարծիքների հիման վրա հանրային ինստիտուտների առջև դրված ոչ-ֆինանսական նպատակների կատարման արդյունավետության գնահատում,
  • հանրային ծառայությունների որակի մշտադիտարկում քաղաքացիների մասնակցության միջոցով:
Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 8'000'000 ՀՀ դրամը և կարող է օգտագործվել առաջարկվող ծրագրի վարչական, մարդկային ռեսուրսների և ծրագրային ծախսերի համար: Քաունթերփարթն ակնկալում էյուրաքանչյուր դիմող կազմակերպության ներդրումը` առնվազն 20%-ի չափով:
Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը կարող են սկսել ոչ շուտ քան 2011թ.-ի մայիսի 15-ը: Նախընտրելի է որպեսզի ծրագրերը ավարտված լինեն մինչև 2011թ-ի դեկտեմբերի 30-ը:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ-ի ապրիլի 18-ը, ժ. 15:00-ը:
Հայտարարությունը ամբողջությամբ և դիմումի ձևաթղթերը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂ:

0 коммент.:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan