понедельник, 28 марта 2011 г.

Մրցույթի հրավեր

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպությունը (ԲՀՀ-Հայաստան) հայտարարում է հեռուստահաղորդումների և առցանց /օն-լայն/ հաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթ: Հաղորդումները պետք է անդրադառնան Հայաստանի հասարակական և տնտեսական զարգացման ու ժողովրդավարության արդի խնդիրներին:
Հաղորդումները կարող են լինել քննարկումների, թոք-շոուների ձեւաչափով ու համալրված կարճամետրաժ փաստավավերագրական և/կամ լրագրողական հետաքննությունների նյութերով:
Մրցույթի նպատակն է բարձրացնել երկրի զարգացման խնդիրների և հեռանկարների մասին հասարակության իրազեկության աստիճանը, խթանել հասարակական գիտակցության աճը և ապահովել ինչպես հասարակության տարբեր խավերի, այնպես էլ հասարակության և պետության միջև երկխոսությունը` տարբեր տեսակետներ և կարծիքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռելով:

0 коммент.:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan