пятница, 13 ноября 2009 г.

Հերթական հանդիպումը Շիրակի մարզի ՀԿ-ների հետ`

Ս/թ նոյեմբերի 4-ին “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող` Սերգեյ Գաբրիելյանը հանդիպում ունեցավ մարզում գործող 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել “People In Need” ընկերության գործունեությունն ու նպատակները և գտնել համագործակցության եզրեր Շիրակի մարզում գործող ՀԿ-ների հետ:
Ս.Գաբրիելյանը հավելեց նաև, որ “People in Need” ընկերության հայաստանյան մասնաճյուղը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում հայտարարում են բիզնես առաջարկների փոքր դրամաշնորհների մրցույթ, որի նպատակն է աջակցել վերադարձածներին ու քաջալերել նրանց Հայաստանում մշտական բնակություն հաստատելու և նոր բիզնես հիմնելու համար, ինչպես նաև կանխել անօրինական միգրացիան Հայաստանում:
Եղան բազմաթիվ հարցեր կապված ՀԿ-ների դերը համագործակցության շրջանակներում, որոնց Ս.Գաբրիելյանը տվեց պարզաբանող պատասխաներ:
Հեղինակ`
Գ.Մկրտչյան

0 коммент.:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan