среда, 23 сентября 2009 г.

Մամլո ասուլիս`

Ս/թ սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում (ք.Գյումրի Գ.Նժդեհի 223/051) մամլո ասուլիս էին հրավիրել People in Need կազմակերպության հայաստանյան առաքելության հետ կապերի պատասխանատու`Գալուստ Նանյանը և Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող`Սերգեյ Գաբրիելյանը: Ասուլիսին ներկա էին մարզում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որի ընթացքում ներկայացվեց ապրիլի 1-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնի կատարած և առաջիկայում կատարվելիք աշխատանքները:

вторник, 18 августа 2009 г.

Հանդիպում ՀԿ-ների հետ

Ս/թ օգոստոսի 18-ին Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում  Շիրակի մարզում միգրացիոն հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ:
People In Need/Հայաստանյան մասնաճյուղի Շիրակի մարզի կոորդինատորը ներկայացրեց “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն” թեմատիկ ծրագրի “ Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագծի շրջանակներում ապրիլ հուլիս ամիսներին իրականացված աշխատանքները:


пятница, 7 августа 2009 г.

ԷՔՍՊՈ- 2009

2009թ.“Շիրակի մարզի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես 2008”:
Ծրագիրը իրականացնում էր` ՀՀ Սպրոտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ:

EXPO-2009

четверг, 30 июля 2009 г.

Հերթական ժողովը Կոտայքի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում`

Ս/թ հուլիսի 30-ին Կոտայքի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ People In Need/Հայաստան կազմակերպության հերթական ժողովը, որին մասնակցում էին “Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցութուն” թեմատիկ ծրագրի “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” նախագիծ ծրագրի անձնակազմը և People In Need/Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Է.Սարկիսյանը:
Հերթական ժողովի ժամանակ ամփոփվեց հուլիս ամսվա աշխատանքները, տրվեցին հանձնարարականներ և ներկայացվեց օգոստոս ամսվա աշխատանքային պլանը:

пятница, 24 июля 2009 г.

Բիզնես դասընթաց`


Ս/թ հուլիսի 22-23 Երաշխիք ՔՀԿ ՀԿ-ում կազմակերպվեց Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում գրանցված Հայաստան հետվերադարձած Հայ քաղաքացիների համար "Բիզնես ուսուցման" սեմինարը, որը ֆինանսավորվում էր People In Need/Հայաստանյան մասնաճյուղի կողմից:

пятница, 17 июля 2009 г.

Մասնաճյուղ Երևան քաղաքում`

2009թ-ի հուլիսի 15-ից Երևան քաղաքում կգործի Երաշխիք ՔՀԿ ՀԿ-ի մասնաճյուղը: Մասնաճյուղի ղեկավար է նշանակվել Երևան քաղաքի բնակիչ Արման Սահակյանը:

Գրասենյակի հասցեն` Հայաստան, ք.Երևան, Անդրանիկի 37/7

Հեռախոս` +374 93 996926

среда, 1 апреля 2009 г.

Միգրացիոն տեղեկատվական կենտրոն Շիրակի մարզում`

2009-2011թթ ՀԿ-ում գործում է “People In Need” ընկերության Հայաստանյան մասնաճյուղի Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնը:
Ծրագրի ընդհանուր նպատակներն են`
1. Կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիան,
2. Վերաինտեգրել վերադառնալ ցանկացողներին,
3. Նվազեցնել Հայաստանից միգրացիայի պատճառները:



пятница, 12 сентября 2008 г.

Կոտրենք կարծրատիպերը - "Break the stereotypes"

2008թ-ի սեպտեմբերի 12-ին Երևանյան գրասենյակում կազմակերպվեց "Կոտրենք կարծրատիպերը" թեմայով բանավեճ քննարկում, որին մասնակցում էին Երևան քաղաքի տարբեր ԲՈւՀ-երի և այլ կրթական հաստատությունների երիտասարդ ուսանողները:
On 12 of September, 2008 a debate-club on the issue of "Break the stereotypes" was organized for the youth from High Schools and other education institutes in Yerevan city.

среда, 15 августа 2007 г.

2007 -“Անչափահասների ընտանիքների աջակցման և կողմնորոշման կենտրոն” / “Support to families of teenagers centre”

“Անչափահասների ընտանիքների աջակցման և կողմնորոշման կենտրոն” ծրագիր` Ա.Դ.Սախարովի անվ. ՄԻՊ Հայկական Կենտրոն ՀԿ կողմից իրականացվող “Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ” ծրագրի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ICCO կազմակերպության ֆինանսական միջոցներով:
“Support to families of teenagers centre” program in frmaes of the “Events of civil society” program by the NGO “Human rights protection” after Sakharov financed by ICCO

среда, 12 июля 2006 г.

"Ես և սեռական առողջությունը"


2006թ-ի հուլիսի 12-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կազմակերպվեց "Ես և սեռական առողջությունը" թեմայով սեմինար դաընթաց, որին աջակցում էր Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը:

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
Design by Artush Rushanyan