Մինչ թեմային անցնելը, սեմինարավարը ինտերակտիվ
աշխատանքի մեթոդով պարզեց մասնակիցների ակնկալիքներն ու վախերը` կապված դասընթացի հետ:
Այնուհետև
թիմային աշխատանքի միջոցով փորձեց պարզել մասնակիցների նախնական տեղեկացվածության մակարդակը
թեմայի վերաբերյալ, որից հետո անցում կատարեց բուն թեմայի ներկայացմանը:
Երիտասարդները շահագրգռված էին ձեռք բերել գիտելիքներ դրամաշնորհներ
գրելու հմտությունների մասին, որոնք շատ կարևոր և առաջնային էին իրենց համայնքներում
կիրառելու համար: